Մեր մասին

«EU-GAIA» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ համաֆինանսավորվում ու իրականացվում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից, որը Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական միավորն է: Ծրագիրը համատեղ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից. 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

«EU-GAIA» ծրագրի ընդհանուր նպատակն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետության հյուսիսային մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով․

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Եվրոպական միության (ԵՄ) կողմից լիազորվել է՝ իրականացնելու մի ռազմավարական ծրագիր, որն ուղղված կլինի Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։

11.7 միլիոն եվրո
«ԵՄ կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի բյուջեն կազմում է 11.7 միլիոն եվրո:

ԾՐԱԳՐԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի իրականացման տեւողությունը 42 ամիս է - առաջին հինգ ամիսը հատկացված է ծրագրի մեկնարկի փուլին, որը սկսվել է 2019 թ. հոկտեմբերի 1-ին։

42 ամիս

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: